8-սեն. տուն, 300մ², Աճառյան փողոց 37/15 - 6 000 $ | WSE.AM
Վարձակալություն, 8-սեն. տան, 300մ², 2-հարկանի, Ավան, Աճառյան փողոց 37/15. 6 000 $. Իրական լուսանկարներ, պայմանագիր, ուղեկցում։ WSE.AM
Աճառյան փողոց 37/15
Վարձով է տրվում առանձնատուն սեփականատիրոջից Ծարավ Աղբյուրում, Աճառյան թաղամասում, Փլեյ Սիթիի, Ֆուտբոլի ակադեմիայի, Գազպրոմ դպրոցի հարևանությամբ: Տանն ունի 8 սենյակ (հյուրասենյակ, խոհանոց-ճաշասենյակ և 6 ննջասենյակ), լվացքատուն, հանդերձարան և մառան: Տունը նորակառույց է (2019 թ.), գտնվում է ճանապարհի 1-ին գծում, ունի երկու մուտք, գեղեցիկ և որակյալ վերանորոգում: Տանիքը նույնպես կարելի է օգտագործել որպես մանսարդային հարկ: Առկա են բոլոր հարմարությունները, ընդարձակ ավտոտնակ 2 մեքենայի համար, բակում՝ կայանատեղի երկու մեքենայի համար, նկուղ, տաղավար (մանղալ): Առաստաղների բարձրությունը՝ 3.20: Տեղադրված են օնլայն տեսախցիկներ, կա արագ ինտերնետ: Ջուրը՝ շուրջօրյա, գազաֆիկացված է (3 կետ, այդ թվում՝ տաղավարում): Սանտեխնիկան իտալական, գերմանական և իսպանական արտադրության է: Դարպասները ավտոմատ են, տեղադրված է կոնդենսացիոն ջեռուցման համակարգ:
Օբյեկտի բնութագրերը
| Օբյեկտի տեսակ | Տուն |
|---|---|
| Գործարք | Երկարաժամկետ վարձակալություն |
| Սենյակներ | 8 |
| Ննջասենյակներ | 1 |
| Սանհանգույցներ | 2 |
| Մակերես | 300 մ² |
| Հողամասի մակերես | 440 մ² |
| Հարկ | 1 / 2 |
| Շինության տիպ | Մոնոլիտ |
| Թաղամաս | Ավան |
| Փողոց | Աճառյան փողոց 37/15 |
| Կարելի է երեխաներով | այո |
| Կարելի է կենդանիներով | ոչ |
Նմանատիպ առաջարկներ՝ Ավան
