4-սեն. տուն, 140մ², Դավթաշեն 3-րդ թաղամաս 7/9 - 1 300 $
Վարձակալություն, 4-սեն. տան, 140մ², 2-հարկանի, Դավթաշեն, Դավթաշեն 3-րդ թաղամաս 7/9. 1 300 $. Իրական լուսանկարներ, պայմանագիր, ուղեկցում։ WSE.AM
Դավթաշեն 3-րդ թաղամաս 7/9
Վարձով է տրվում հարմարավետ 2-հարկանի առանձնատուն Դավթաշենի ամենապահանջված և անվտանգ 3-րդ (էլիտար) թաղամասում։ Հանրապետության հրապարակից այն գտնվում է 6 կմ հեռավորության վրա։ Տունն ապահովված է բնակության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով, կահույքով և տեխնիկայով, պատրաստ է անմիջապես բնակեցման։ Առանձնատան առավելությունները՝ * Հանգստի գոտի․ Գեղեցիկ, խնամված բակ՝ նախատեսված լիարժեք հանգստի և ընտանեկան ժամանցի համար։ * Ավտոկայանատեղի․ Կա անհատական ավտոկայանատեղի 2 ավտոմեքենայի համար։ * Անվտանգություն․ Տարածքն ամբողջությամբ պարսպապատված է, ինչն ապահովում է առավելագույն անվտանգություն և գաղտնիություն (privacy) Ենթակառուցվածքներ և դիրք՝ Տունը գտնվում է լավագույն քաղաքի լավագույն հատվածներից մեկում։ Անմիջապես հարևանությամբ առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ * Լավագույն դպրոցներ և մանկապարտեզներ * Բանկերի մասնաճյուղեր * Շուրջօրյա աշխատող խոշոր սուպերմարկետներ, դեղատներ և սպասարկման կենտրոններ Իդեալական տարբերակ ինչպես տեղացի ընտանիքների, այնպես էլ արտասահմանից ժամանած հյուրերի կամ դիվանագիտական ներկայացուցիչների համար, ովքեր գնահատում են հանգստությունը, անվտանգությունը և բարձր որակը։
Օբյեկտի բնութագրերը
| Օբյեկտի տեսակ | Տուն |
|---|---|
| Գործարք | Երկարաժամկետ վարձակալություն |
| Սենյակներ | 4 |
| Ննջասենյակներ | 3 |
| Սանհանգույցներ | 2 |
| Մակերես | 140 մ² |
| Հողամասի մակերես | 300 մ² |
| Հարկ | 1 / 2 |
| Շինության տիպ | Քարե |
| Թաղամաս | Դավթաշեն |
| Փողոց | Դավթաշեն 3-րդ թաղամաս 7/9 |
| Կարելի է երեխաներով | այո |
| Կարելի է կենդանիներով | այո |
Նմանատիպ առաջարկներ՝ Դավթաշեն
