

2 սենյականոց, 57 մ², 14/18 հարկ, Քըրք Քրքորյանի փողոց 27/7
Նկարագրություն
Բնակարանն ազատ է նոյեմբերի 27-ից
Երկարաժամկետ վարձակալության է հանձնվում ոճային 2 սենյականոց բնակարան «Tigran Mets Residence» բնակելի համալիրում՝ Քըրք Քըրքորյան փ. 27/7 հասցեում։
Բնակարանը լուսավոր է, ամբողջովին կահավորված և պատրաստ բնակության համար։ Հարմարավետ հատակագիծը ներառում է ընդարձակ հյուրասենյակ, առանձին ննջասենյակ՝ տարողունակ հանդերձարանով, խոհանոց-ճաշասենյակ և ժամանակակից սանհանգույց՝ ընդարձակ ցնցուղային հատվածով։
Խոհանոցը հագեցած է ինդուկցիոն սալօջախով, ներկառուցված ջեռոցով, աման լվացող և լվացքի մեքենաներով, ինչպես նաև ունի պահեստավորման բազմաթիվ տեղեր։ Բարձր հագեցվածությունն ընդգծում են Samsung, Hisense և GRAUDE տեխնիկան, Grohe և RAK Ceramics սանտեխնիկան, ինչպես նաև Kerama-Marazzi լոգասենյակի աքսեսուարներն ու կահույքը։
Ժամանակակից ինտերիերը ձևավորված է հանգիստ, չեզոք երանգներով։ Մեծ պատուհանները, մտածված լուսավորությունը և շրջանառու համակարգով կենտրոնացված ջեռուցումն ապահովում են հարմարավետություն տարվա ցանկացած եղանակին։
Հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր փնտրում են խնամված և ամբողջովին պատրաստ տուն երկարաժամկետ բնակության համար։