























7 սենյականոց տուն, 182 մ², 2 հարկանի, Թադևոս Ավդալբեգյան փողոց 6
Նկարագրություն
Շքեղ տուն Երևանի հենց կենտրոնում։ Հանգիստ թաղամաս՝ մասնավոր հատվածով, մուտքը՝ ուղեփակով։ Քաղաքից դուրս ապրելու զգացողություն՝ կենտրոնում ապրելու բոլոր առավելություններով։
Կենտրոնի բոլոր նշանավոր տեսարժան վայրերը քայլելու հեռավորության վրա են, Հանրապետության հրապարակը՝ 5 րոպե ոտքով։ 3 մետրոյի կայարանները՝ 5 րոպե ոտքով։
2 րոպե հեռավորության վրա են գտնվում մի քանի դպրոց, մանկապարտեզներ, մանկական կենտրոններ և համալսարաններ, մարզասրահներ, սրճարաններ, ռեստորաններ, այգի և սուպերմարկետներ։
Ընդհանուր մակերեսը 420 քմ է, որից 180 քմ-ը՝ բնակելի տարածք։ Տունը 2 հարկանի է, առկա է ծածկված կայանատեղի 2 մեքենայի համար։ 2 բակ՝ փողոցի կողմից այգի՝ խաղողով, դեղձով և վարդերով, իսկ տան հետևում՝ մեծ բակ՝ կապույտ եղևիներով, խաղողով, ծիրանենիներով, ընկուզենիներով և բալենիներով, ինչպես նաև մանկական սահարաններով, բատուտով և տեռասում ճոճվող բազմոցով։
Բակը զարդարված է երեկոյան լուսավորությամբ, ինչպես ռեստորաններում։
Առաջին հարկում 5 սենյակ և 2 սանհանգույց է, արված է դիզայներական վերանորոգում, և 4 տարի առաջ ամբողջ շենքում կոմունիկացիաները լիովին փոխվել են։ Թանկարժեք օրիգինալ տեխնիկա, Իսպանիայից բերված դիզայներական ցուցադրական կահույք։ Առկա է տեսահսկում։
Կիսանկուղային հարկում կա սանհանգույց, խոհանոց և 2 սենյակ՝ առանձին մուտքերով դեպի այգի և կայանատեղի։ Կարելի է օգտագործել որպես բնակելի տարածք, ինչպես նաև որպես գրասենյակ/արհեստանոց։
Գինը՝ 350 մլն դրամ։ Կահույքի հարցը՝ պայմանավորվածությամբ։
Արտաքին ճակատը պահպանվել է 1941 թվականի օրիգինալ տեսքով։ Ավելորդ ուշադրություն չի գրավում։
Ներկայումս տանը բնակվում են, դիտման համար անհրաժեշտ է նախապես պայմանավորվել։