4-սեն. տուն, 114մ², Հաղթանակի 1-ին փողոց 1/454 - 215 000 $
Վաճառք, 4-սեն. տան, 114մ², 2-հարկանի, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 1-ին փողոց 1/454. 215 000 $. Իրական լուսանկարներ, պայմանագիր, ուղեկցում։ WSE.AM
Հաղթանակի 1-ին փողոց 1/454
Վաճառվում է հարմարավետ 2-հարկանի առանձնատուն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Աղտանակ թաղամասում։ Տան մակերեսը՝ 113.5 ք/մ, երկու հողամասերի ընդհանուր մակերեսը՝ 242.8 ք/մ։ Տունը կապիտալ վերանորոգված է, վաճառվում է կահույքով և պատրաստ է բնակվելու համար։ 1-ին հարկում՝ ընդարձակ հյուրասենյակ, մեծ առանձին խոհանոց, սանհանգույց և խորդանոց։ 2-րդ հարկում՝ 3 ննջասենյակ, ընդարձակ միջանցք և սանհանգույց։ Կա նաև մեծ ձեղնահարկ, որը հետագայում կարելի է բարեկարգել և օգտագործել՝ ավելացնելով տան բնակելի մակերեսը։ Տունն ունի ընդարձակ բակ ինչպես առջևից, այնպես էլ հետևից։ Առջևի բակը և հետևի բակի մի մասը սալապատված են։ Մնացած մասը բարեկարգված է և ցանված է գազոնով. կա տեղ ծառեր և ծաղիկներ տնկելու և հանգստի գոտի ստեղծելու համար։ Բակում կա կայանատեղի մինչև 2 մեքենայի համար։ Տեղադրված է նոր, հեռակառավարմամբ մուտքի դարպաս։ Տեղադրված է 10.37 կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան, որը թույլ է տալիս զգալիորեն խնայել էլեկտրաէներգիայի ծախսերը։ Կա տաք ջուր և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները։ Տունն ունի նաև պատշգամբ Հարմար դիրք՝ քաղաքից ընդամենը մոտ 5 րոպե մեքենայով։ Հիանալի տարբերակ ընտանիքի համար՝ վերանորոգված տուն, կահույք, 3 ննջասենյակ, բարեկարգված բակ, կայանատեղի և արևային էլեկտրակայան։
Օբյեկտի բնութագրերը
| Օբյեկտի տեսակ | Տուն |
|---|---|
| Գործարք | Վաճառք |
| Սենյակներ | 4 |
| Ննջասենյակներ | 1 |
| Սանհանգույցներ | 2 |
| Մակերես | 114 մ² |
| Հողամասի մակերես | 243 մ² |
| Հարկ | 1 / 2 |
| Շինության տիպ | Քարե |
| Թաղամաս | Մալաթիա-Սեբաստիա |
| Փողոց | Հաղթանակի 1-ին փողոց 1/454 |
Նմանատիպ առաջարկներ՝ Մալաթիա-Սեբաստիա
