3-սեն. բնակարան, 104մ², Քըրք Քրքորյան փողոց 21/4 - 221 000 $
Վաճառք, 3-սեն. բնակարանի, 104մ², 16/18 հարկ, Մալաթիա-Սեբաստիա, Քըրք Քրքորյան փողոց 21/4. 221 000 $. Իրական լուսանկարներ, պայմանագիր, ուղեկցում։ WSE.AM
Քըրք Քրքորյան փողոց 21/4
Վաճառվում է արևոտ, լուսավոր 3 սենյականոց բնակարան Քըրք Քըրքորյանի (Լենինգրադյան) փողոցում գտնվող նոր մոնոլիտ երկաթբետոնե շենքում։ Նորակառույցը «Այգեստան լեռ» համալիրի մաս է, որի կառուցման ժամանակ օգտագործվել են բարձրորակ շինանյութեր։ Շենքում կա շուրջօրյա անվտանգության ծառայություն, ստորգետնյա և բացօթյա ավտոկայանատեղի, հանրային տարածքներ, իսկ անմիջական հարևանությամբ գտնվում է «Երևան Սիթի» սուպերմարկետը։ Շենքում կա 3 վերելակ, կենտրոնացված ջեռուցում, իսկ բնակարանում՝ անհատական ջրամատակարարում և էլեկտրամատակարարում։ Արտաքին դռներն ու պատուհանները պատրաստված են բարձրորակ ալյումինե պրոֆիլներից։ Ներքին միջնապատերը կառուցված են ըստ նախագծի և սվաղված են, իսկ հատակները լցված են ցեմենտի շաղախով։ Բնակարանն ունի ընդարձակ հյուրասենյակ, մեծ խոհանոց, երկու ննջասենյակ և երկու սանհանգույց, որոնցից մեկը գտնվում է գլխավոր ննջասենյակում։ Բնակարանում կան նաև պատշգամբներ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաքը, Արագած և Արա լեռները։ Հարևան շենքերն ամբողջությամբ բնակեցված են, թաղամասը գտնվում է հիմնական տրանսպորտային մայրուղիներին և հասարակական տրանսպորտի կանգառներին շատ մոտ, բայց միևնույն ժամանակ ոչ աղմկոտ ճանապարհի վրա, այլ Նոյ թաղամասի էլիտար առանձնատների հարևանությամբ։ Մոտակայքում են գտնվում նաև Ծիծեռնակաբերդի համալիրը, Դալմայի այգիները, Երևանի զբոսայգին և այլն։
Օբյեկտի բնութագրերը
| Օբյեկտի տեսակ | Բնակարան |
|---|---|
| Գործարք | Վաճառք |
| Սենյակներ | 3 |
| Ննջասենյակներ | 2 |
| Սանհանգույցներ | 2 |
| Մակերես | 104 մ² |
| Հարկ | 16 / 18 |
| Առաստաղի բարձրություն | 3,3 մ |
| Շինության տիպ | Մոնոլիտ |
| Թաղամաս | Մալաթիա-Սեբաստիա |
| Փողոց | Քըրք Քրքորյան փողոց 21/4 |
| Պատշգամբ | այո |
| Կայանատեղի | այո |
Նմանատիպ առաջարկներ՝ Մալաթիա-Սեբաստիա
