3-սեն. տուն, 150մ², Ձորաղբյուրի 37-րդ փողոց - 155 000 $
Վաճառք, 3-սեն. տան, 150մ², 3-հարկանի, Ձորաղբյուր, Ձորաղբյուրի 37-րդ փողոց. 155 000 $. Իրական լուսանկարներ, պայմանագիր, ուղեկցում։ WSE.AM
Ձորաղբյուրի 37-րդ փողոց
Վաճառվում է հիմնանորոգված, դեռ չբնակեցված, քարե եռահարկ առանձնատուն Ձորաղբյուրի 1-ին ամառանոցային թաղամասում։ LIA Market-ից 2-րդ փողոցը։ Հարթ հողամաս։ Ասֆալտապատ ճանապարհ։ Սա լավագույն թաղամասն է։ Հողամասի մակերեսը՝ 500 ք.մ։ Տան մակերեսը՝ 150 ք.մ։ Նկուղային հարկ տան ամբողջ մակերեսով, բարձր առաստաղով և պատուհաններով։ 1-ին հարկ՝ Նախասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց (զուգարան + լոգարան), պատշգամբ։ 2-րդ հարկ՝ Միջանցք, սանհանգույց (զուգարան + լոգարան), 2 ննջասենյակ՝ յուրաքանչյուրը 16 ք.մ, պատշգամբ։ Տանիքը փոխված է՝ Կմախքն ամբողջությամբ մետաղական է, ձայնա- և ջերմամեկուսացմամբ։ Մշտական մաքուր ջուր սեփական ջրհորից, որը պոմպով մատակարարվում է տուն 45 մետր խորությունից, և համապատասխան ֆիլտր տեղադրելու դեպքում կարող է օգտագործվել նաև որպես խմելու ջուր։ Գազը անցկացված է, 2 կետ (հաշվիչը տեղադրված է), էլեկտրականություն։ 1 տոննա տարողությամբ ջրի սնուցման բաք, որն ապահովում է ամբողջ տան ջրամատակարարումը։ Տեղադրված է խելացի ջրի պոմպ, որն ապահովում է հավասարաչափ ճնշում բոլոր ծորակներում միաժամանակ։ Տան ամբողջ հատակը, ներառյալ պատշգամբներն ու սանհանգույցները, սալիկապատված է։ Տեղադրված են եվրոպատուհաններ։ Տան մուտքի դուռը և նկուղի դռները երկաթե են։ Ջեռուցման խողովակներն անցկացված են։ 3-րդ հարկի առաստաղի բարձրությունը 3,2 մ է։ 1-ին հարկի պատշգամբի մակերեսը 20 ք.մ է, 2-րդ հարկինը՝ 10 ք.մ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հատիս։ Այգու հողը սևահող է։ Կան պտղատու ծառեր՝ Ծիրան, խնձորենի, տանձենի, սև սալոր, կեռաս, շլոր, պոպոկ։ Բակում տեղադրված է 2 տոննա տարողությամբ երկաթե բաք։ Տարածքը պարսպապատված է։
Օբյեկտի բնութագրերը
| Օբյեկտի տեսակ | Տուն |
|---|---|
| Գործարք | Վաճառք |
| Սենյակներ | 3 |
| Ննջասենյակներ | 2 |
| Սանհանգույցներ | 2 |
| Մակերես | 150 մ² |
| Հողամասի մակերես | 500 մ² |
| Հարկ | 1 / 3 |
| Շինության տիպ | Քարե |
| Փողոց | Ձորաղբյուրի 37-րդ փողոց |
