3-սեն. բնակարան, 74մ², Կոմիտասի պողոտա 16, Երևան - 213 000 $

Վաճառք, 3-սեն. բնակարանի, 74մ², 2/5 հարկ, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 16, Երևան. 213 000 $. Իրական լուսանկարներ, պայմանագիր, ուղեկցում։ WSE.AM

Կոմիտասի պողոտա 16, Երևան

Վաճառվում է ջերմ և լուսավոր 3 սենյականոց բնակարան Կոմիտասի պողոտայում։ Բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում, ընդհանուր մակերեսը՝ 74 ք.մ.։ Բնակարանը եվրովերանորոգված է, ամբողջությամբ կահավորված և հագեցած է անհրաժեշտ ամեն ինչով։ Տեղադրված են եվրոպատուհաններ, սանհանգույցը սալիկապատված է, մուտքի դուռը մետաղական է։ Բնակարանում առկա են կահույք, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ, սառնարան, լվացքի մեքենա, ջեռոց և գազօջախ։ Բնակարանը վաճառվում է կահույքով և կենցաղային տեխնիկայով, բացառությամբ հեռուստացույցի, նկարների և երկու սպիտակ բազկաթոռների։ Ձմռանը բնակարանում տաք է, իսկ ամռանը՝ զով։ Թաղամասը շատ հարմար է բնակվելու համար. անմիջական հարևանությամբ են գտնվում բազմաթիվ խանութներ և սուպերմարկետներ, մանկապարտեզներ և դպրոցներ, մի քանի բանկերի մասնաճյուղեր, փռեր, դեղատներ, այգիներ, սրճարաններ և հանրային սննդի այլ կետեր։ Հասարակական տրանսպորտի կանգառը գտնվում է շենքից ընդամենը 50 մետր հեռավորության վրա, «Բարեկամություն» մետրոյի կայարանը՝ 5 րոպե քայլելու հեռավորության վրա։ Բնակարանը գտնվում է արևոտ կողմում։ Շենքն ունի հանգիստ, խնամված, վերջերս վերանորոգված բակ՝ առատ կանաչապատմամբ, տաղավարներով, նստարաններով, մանղալով և բացօթյա մարզասարքերով։ Շատ հարմարավետ, լուսավոր և կոմֆորտային բնակարան հարմար թաղամասում։

Օբյեկտի բնութագրերը

Օբյեկտի տեսակԲնակարան
ԳործարքՎաճառք
Սենյակներ3
Ննջասենյակներ2
Սանհանգույցներ1
Մակերես74 մ²
Հարկ2 / 5
Առաստաղի բարձրություն2,8 մ
Շինության տիպՔարե
ԹաղամասԱրաբկիր
ՓողոցԿոմիտասի պողոտա 16, Երևան
Պատշգամբոչ
Կայանատեղիայո
3-սեն. բնակարան, 74մ², Կոմիտասի պողոտա 16, Երևան - 213 000 $